Հրդեհ Նոր Նորքի 5-րդ զանգվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 12:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 4 հա խոտածածկ տարածք: Տուժածներ չկան:




Լրահոս