Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել․ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոստանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց: Մենք տեղեկացանք, որ արդեն տեւական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխատանքի է գնում՝ նա նստում է «Երեւանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս