Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործմանը: Բանն այն է, որ նրա նշանակումից առաջ բնապահպանների շրջանում Արմեն Սարգսյանին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրելը բուռն է ընդունվել: Նշվում էր, որ Արմեն Սարգսյանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացնող «Լիդիան Արմենիա»-ի խոշոր բաժնետերերից է:
Այսօր երիտասարդական ֆորումի ժամանակ նախագահն անդրադարձավ թե շահագործմանը, թե իր կապի մասին հարցերին: «Հայաստանում գրեցին, որ ես «Լիդիան»-ի տնօրենն եմ, բայց ես չեմ եղել: Իմ այնտեղ լինելու նպատակներից մեկը պարզն էր` այն ժամանակ մեծ լարվածություն կար կրկին կառավարության միջև: Խնդիրը լիցենզիա ստանալու կամ չստանալու մեջ էր: Ես եղել եմ խորհրդի անդամ, բայց նիստերին չեմ մասնակցել», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: