Նիկոլ Փաշինյանի թիմը գաղտնապահ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի թիմը որոշել է գաղտնապահություն դրսեւորել եւ առանց ռեալ արդյունքի եւ գործնական քայլերի ոչինչ չասել եւ հետագա քայլերը չբացահայտել: Մասնավորապես երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը փորձեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանից ճշտել` ո՞ր գերատեսչություններում ուսումնասիրություններ կլինեն առաջիկայում:

Սակայն ի պատասխան` Դավիթ Սանասարյանը հայտնեց, թե վարչապետի հետ պայմանավորվածություն կա առկա խոսել միայն գործով, այլ ոչ թե հայտարարությունների մակարդակով: Հիշեցնենք` ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, թե վերահսկողությունը սկսելու են ՊՆ-ից:




Լրահոս