Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում հայ մարզիկները ևս երկու մեդալ նվաճեցին: 65 կգ քաշային կարգում հանդես եկող Շանթ Խաչատրյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար պայքարում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսլիմ Իմադաևին:
Հունահռոմեական ոճի մինչև 80 կգ քաշային կարգում էլ ոսկե մեդալ նվաճեց Կարեն Խաչատրյանը: Նա հաղթեց Վրաստանը ներկայանող Գիորգի Ցոպուրաշվիլիին: