ԱԱ-2018-ում Խորվաթիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին: Հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Լարված պայքարում անցած խաղում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել և վստահ իրացրել 11-մետրանոցը: