ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ու պետք է նկատենք, որ նա բավական ուշագրավ կարողությունների տեր է: Նորանշանակ մարզպետն ունի 4 հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած նվերը` 150 հազար ռուսական ռուբլին: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այս նա Իջեւանի ավագանու անդամ է եղել: