Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն բախման հետևանքով ամբողջովին վնասվել է գազախողովակը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերության ծառայողները։