Այսօր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Նշենք, որ երկուշաբթի օրը աշխատանքային է, քանի որ Կառավարությունը որոշում չի կայացրել այն ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ։
Հավելենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում նշվում է Վարդավառի տոնը: