Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթանում է Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի ֆուտբոլային լեգենդար վետերանների հանդիպումը: Խաղի երկրորդ խաղակեսը դիտելու նպատակով մարզադաշտ ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԱԾ պետ Արթուր Վանդցյանը: Մի պահ բոլորը սկսեցին ծափահարել՝ լսելով նրա ներկայության մասին:
Լատինական Ամերիկան ներկայացնում են Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Էրնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Ալդաիրը, Անտոնիո Զագոն, Ժուլիո Սեզարը, Ֆրանցիսկո Լիման, Իվան Կորդոբան, Կարլոս Վալդեմարան, Դուեյն դե Ռոզարիոն, Էվերսոն Պարեյրա դա Սիլվան, Խավիեր Ձանետին, Բեբետոն:
Եվրոպայի հավաքականում հանդես են գալիս Լուիշ Ֆիգուն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Խրիստո Ստոիչկով, Կախա Քալաձեն, Ռայան Գիգսը, Լյուդովիկ Ժուլին, Դեմետրիո Ալբերտինին, Վենսան Կանդելան, Բենիտո Կարբոնեն, Լեւան Կոբիաշվիլին, Մարկո Շիմիչը, Լուիջի դի Բիաջոն, Միգել Անխելը, Թոմաս Հելֆեգը, Սալվատորե Սկիլաչին, Լոթար Մաթեուսը, Ռոբեր Պիրեսը, Քրիսթով Դյուգարին: