Հրդեհ Լվովյան փողոցում. հայտարարվել է բարդության «ԲԻՍ-1» աստիճան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին, ժամը 14:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա այգում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է բուսածածկույթ՝ մի քանի օջախով (մոտ 2 հա):




Լրահոս