ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հարցաքննության. երբ է նա վերադառնալու Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ մտավախություն չունի և պատրաստ է ներկայանալ հարցաքննության:

Նա տեղեկացրեց, որ անցած շաբաթավերջին Հատուկ քննչական ծառայությունից ստացել են ծանուցումը, որով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա։

Սողոմոնյանը նաև նշեց, որ Քոչարյանը Հայաստանում չէ, վերադառնալու է հուլիսի 25-ին և վերադառնալուն պես պատրաստ է գնալ ՀՔԾ և մասնակցել հարցաքննության։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս