Գյուղմթերքների շուկայից տղամարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Արաբկիրի և Վայքի բաժինների ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Վանթյան փողոցի 61 հասցեում գործող գյուղմթերքների շուկայից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ին, որը մարտի 12-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք:

Սարգիս Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս