Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս եկավ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Սիրունյանը: Հարցին` Տարոն Մարգարյանը իր հրաժարականի մասի՞ն էր հայտնում, , Սիրունյանը պատասխանեց՝ ոչ:
«Կարծում եմ՝ քաղաքապետը, եթե հրաժարականը լինի, իհարկե, ինքը կասի այդ մասին: Պարզապես արձակուրդում ենք, պարոն Մարգարյանը շնորհակալություն էր հայտնում մեզ, դեռ մանրամասն բաներ չեմ կարող ասել»:
Հարցին՝ ինչի՞ համար էր շնորհակալություն հայտնում, այսինքն ինքը հեռանո՞ւմ է, Ռուզաննա Սիրունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, կարծում եմ, որ ինքը կհայտարարի դրա մասին»: