Վաղը` հուլիսի 10-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ամարաս» պարային համույթի հաշվետու համերգը:
ArmLur.am-ի տեսախցկը ֆիքսել է որոշ դրվագներ նախապատրաստական աշխատանքներից: Այս տարի, ինչպես միշտ, պարային համույթը մեծ ջանասիրությամբ է պատրաստվում պատասխանատու համերգին:
Ինչպես գիտենք` անցած տարի առաջին անգամ բեմ բարձրացան տղաները: Այս տարի ևս ծրագիրն ամբողջությամբ նորացված է. նոր բեմականացում, նոր զգեստներ, նոր դեմքեր: «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն այս անգամ էլ երկրպագուներին կզարմացնի նոր մտքերով և հետաքրքրիր բեմականացումներով:
«Ամարաս» պարային համույթի երկրպագուներն անհամբեր սպասում են վաղը կայանալիք համերգին: Մնում է սաներին հաջողություն մաղթել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: