Ոստիկանության նորանշանակ պետ Սամվել Հովսեփյանն ու կինն ունեն 40 հազար ԱՄՆ դոլար․ եկամուտն աշխատավարձից է գոյացել․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 28–ին ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ նշանակված Սամվել Հովսեփյանը ներկայացրել է իր նախկին պաշտոնը դադարեցնելու 2018 թ. հայտարարագիրը: Հովսեփյանը հունիսի վերջի դրությամբ ունեցել է 2 միլիոն դրամ ու 25 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 41 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է: Կինը՝ Վեսմիրա Հարությունյանը, հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ ու 2 միլիոն 627 հազար դրամ եկամուտ: Պաշտոնյայի կնոջ եկամուտները կրկին գոյացել են աշխատավարձից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս