Փոխնախարարն ունի ավտոմեքենա, բաժնեմաս, ամերիկյան դոլար, 1 միլիոն 319 հազար դրամ եկամուտ․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է․ «Հունիսին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ նշանակվեց Դավիթ Գևորգյանը: Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է «VOLVO XC90 4.4L» մակնիշի մեքենա ունենալու մասին: Անշարժ գույք չի ունեցել, հայտարարագրել է արժեթղթեր՝ 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս ու 609 հազար դրամ ու մոտ 3 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ:

Հունվարի 1–ից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում Գևորգյանն ունեցել է 1 միլիոն 319 հազար դրամի չափով եկամուտներ, որոնք ստացվել են աշխատավարձից»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս