«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ին մասնակցություն ունեցել է․պետք է պարզել ավելի խորը քննությամբ»․ Լեւոն Զուրաբյան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին ընդդիմադիր առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննության անհրաժեշտության մասին` ասելով. «Ես չգիտեմ` ինչ տեղեկություն կարող է տալ Տեր-Պետրոսյանն ավելին, քան հայտնի է: Ի վերջո, ոճրագործության բացահայտումը վերաբերում է հրամանի շղթային, դա ընդունած եւ կատարած անձանց»:

Միաժամանակ նա անդրադարձել է Մարտի 1-ի պատասխանատուներին. «Այդ հրամանը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը»,- փաստահավաք խմբի հարցաքննություններից մեկում խոստովանել է Միքայել Հարությունյանը: Նա ասել է. «Ինձ ինչու եք հարցնում սահմանադրականության մասին, հարցրեք գերագույն գլխավոր հրամանատարին… Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ մասնակցություն ունեցել է: Ս. Սարգսյանի մասնակցությունը պետք է պարզել ավելի խորը քննությամբ: Ակնհայտ է նաեւ բոլոր այն ուժերի պատասխանատվությունը, որոնք աջակցեցին իշխանություններին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, դաշնակները»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս