Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ական պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, մասնավորապես, եկամտահարկի նվազմանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշեց, թե առաջարկում են պատգամավորներին ձեռնպահ մնալ այս պահին նման նախաձեռնություն ներկայացնելուց:

Հավելենք, որ դեռ նախորդ տարի այս երկու պատգամավորները փոփոխություններ էին նախաձեռնել ՀՀ հարկային օրենսգրքում, որը գործադիրի նիստում կքննարկվի միայն այսօր: Վերջիներս առաջարկում են նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափերը՝ մինչև 500 հազար դրամ ամսական եկամտի դեպքում սահմանելով 20 տոկոս, 500 հազար դրամից ավել եկամտի դեպքում սահմանելով 25 տոկոս, ներկայումս սահմանված՝ մինչև 150 հազար դրամ՝ 23 տոկոս, 150 հազարից 2 մլն դրամ՝ 28 տոկոս և 2 մլն դրամից ավել եկա¬մտի դեպքում 36 տոկոս դրույքաչափերի փոխարեն։ Եվ ընդհանուր առմամբ, գործադիրը կողմ է ներկայացված հիմնավորումներին, սակայն կոչ է անում ձեռպահ մնալ այս փուլում փոփոխություններից, քանի որ նրանց գնահատմամբ, այս առաջարկությունների ընդունման արդ¬յունքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ:

«Այդ նկատառումներով եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման ուղղությամբ իրականացվող քայլերն անպայմանորեն պետք է ուղեկցվեն հարկային քաղաքականության ուղղությունների վերանայմանն ու վարչարարական գոր¬ծիքա¬կազմի կատարելագործմանն ուղղված միջոցառումներով, որոնք թույլ կտան հնարավորինս փոխհատուցել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման հետևանքով բյուջետային եկամուտների կորուստները», -ասված է կառավարության հիմնավորման մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, որ կառավարությունն էլ է զբաղված հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելով, որը վերապահված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:




Լրահոս