Նիկոլ Փաշինյանը նախարարներին հորդորեց գիրք կարդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստին նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Անտարես» հրատարակչությունից գրքեր են նվեր ստացել:

«Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում, հատկապես կառավարության անդամների շրջանում: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի, Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գործեր, որոնց ընթերցումը շատ բան կտա բոլորիս:
Հույս ունեմ, որ մեր աշխատանքը կարող ենք կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականության ընթերցանությանն էլ բավարար ժամանակ տրամադրենք»,- ընդգծեց Փաշինյանը:




Լրահոս