Արցախում հակված չեն Նիկոլ Փաշինյանի որդուն տարբերել մյուսներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը, զինվորական ծառայության մեկնեց Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե արդյոք նրա դեպքում հատուկ անվտանգության միջոցներ են կիրառվելու ծառայության ընթացքում:

«Պաշտպանության բանակում յուրաքանչյուր զինվոր պաշտպանված է: Բայց որքան քիչ ակնարկենք այդ մասին, այնքան անվտանգությունն ապահովված կլինի: Բոլոր դեպքերում բանակում յուրաքանչյուր զինվորի անվտանգությունն ապահովված է:

Ես ուրախ եմ, որ վարչապետի որդին զինվորական ծառայության է անցնում Արցախում: Բայց հակված չեմ տարբերելու մյուսներից: Բոլորն էլ հավասարապես զինվոր են, եւ պիտի բոլորին հավասար մոտեցում ցուցաբերենք»,-ասաց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը:




Լրահոս