ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե որոշակի ապացույցներ ձեռք բերեն, աշխատանքը կլինի ամբողջական. ՍԴ անդամը` Մարտի 1-ին սահմանադրական կարգի խախտման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի հետ:

-Տիկի՛ն Գյուլումյան, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ըստ Ձեզ` սահմանադրական կարգի տապալում եղե՞լ է, թե՞ ոչ:

-Սա մի հարց է, որը հնարավոր է` քննության առարկա դառնա: Ես չեմ բացառում, որ այդ հարցով կարող են դիմել Սահմանադրական դատարան եւ կարծիք հայտնել դրա մասին: Սահմանադրական դատարանի անդամի համար ճիշտ չի լինի ե՛ւ քաղաքական չեզոքության, ե՛ւ որպես դատարանի անդամի` նախնական կարծիք չհայտնելու առումով:

-ՀՔԾ-ն հենց այս` սահմանադրական կարգի տապալման հարցով գործ է հարուցել:

-Եթե իրենք որոշակի ապացույցներ ձեռք կբերեն եւ կկարողանան հիմնավորել, աշխատանքը կլինի ամբողջական: Բայց կարծում եմ` շատ աշխատատար գործընթաց է լինելու: Պետք է մանրամասն քննություն կատարել` չմոռանալով յուրաքանչյուրի դատավարական իրավունքների մասին:

-Քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են դրական տեղաշարժեր լինել Մարտի 1-ի գործով:

-Հնարավոր է, իհարկե: Ես ասեմ` 1989-ի Ռումինիայի դեպքերը ՄԻԵԴ-ը քննության առավ 2011-12 թթ.:

-Նոր իշխանության հետ հույսեր կապո՞ւմ եք` Մարտի 1-ի բացահայտման առումով:

-Անպայման: Ես գտնում եմ` ավելի լավ է փոփոխություն, հետո կտեսնենք` դա որքանով է ճիշտ ուղղությամբ գնում, քան լճացում:

Մանրամասները`  տեսանյութում

Մերի Մարտիրոսյան




Լրահոս