Վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. ինչ հարցեր են ընդգրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում դեռեւս հինգ հարց է, բոլորն էլ նոր կառավարության կողմից են հեղինակված: Սակայն, իհարկե, շատերի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը, որը ընդունվել էր կառավարության նախորդ նիստում եւ կքննարկվի վաղը:

Մասնավորապես այս որոշման արդյունքում համաներում է լինելու մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խորհրդարանի նիստի օրակարգը դեռ ընդլայնվելու է, եւ գործադիրի այսօրվա նիստից հետո օրակարգում նոր հարցեր են ավելանալու:




Լրահոս