Հուլիսի 8-ի երեկոյան վիճաբանություն եւ դանակահարություն է եղել Գորիս քաղաքում: Ըստ ականատեսների` վիճաբանությունը տեղի է ունեցել մոտ 30 տղաների միջեւ, ավարտվել դանակահարությամբ: Իսկ իրավապահները մոտեցել եւ կռվի մասնակիցներին փորձել են հանգստացնել վիճաբանությունից կես ժամ անց նոր միայն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններիով` կռվին ակնատես է եղել Գորիսի զինվորական դատախազը, որ դեպքի վայրում է եղել 248 GG 01 մակնիշի ավտոմեքենայով: Ի դեպ, չնայած նրան, որ եղել է դանակահարված անձ, ըստ Գորիսում տարածված լուրերի` իրավապահները կատարվածին ընթացք չեն տվել: