Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կարո՞ղ ենք սպասել, Մնացականյանը պատասխանեց. «Կարող ենք առաջին հերթին սպասել մեր հանդիպմանը, որի նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան»:
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Բրյուսելում: