ՖՈՏՈ. Ինչպես խնամել մաշկն ու վարսերն իմբիրի օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոճապղպեղը (իմբիր) հանդիսանում է մաշկի և վարսերի խնամքի համար բնական միջոց: Այն դեռևս օգտագործվում էր հնագույն ժամանակներում: Ապացուցված է, որ իմբիրի արմատը բուժում է սննդային թունավորումը, հանում է մկանների ցավը և նույնիսկ նվազեցնում սրտի հիվանդությունների ռիսկը: Եթե դուք դեռ չեք գնահատել այս հիանալի բույսի հատկությունները, ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ:

Արագացնում է մազերի աճը և պայքարում մազաթափության դեմ

Ահա դիմակ մազերի համար

Բաղադրամասեր`

2 ճաշի գդալ քերած իմբիր,

1 ճաշի գդալ կոկոսի յուղ

Պատրաստումն ու կիրառումը`

Իմբիրը քերեք, որպեսզի հյութը դուրս գա:

Խառնեք այն կոկոսի յուղի հետ:

Մերսող շարժումներով այնքսեք գլխի մաշկին:

Թողեք 30 րոպե և մի քանի անգամ լվացեք շամպույնով:

Դիմակը օգտագործեք շաբաթը մեկ անգամ:

Դիմակ իմբիրով և կիտրոնի հյութով

Բաղադրամասեր`

ճաշի գդալ իմբիրի հյութ,

3 ճաշի գդալ կունջութի յուղ,

1.5 թեյի գդալ կիտրոնի հյութ

Խառնեք այս բաղադրամասերը և խառնուրդը շաբաթական երեք անգամ քսեք գլխի մաշկին:

Պայքարում է թեփի դեմ

Եթե ձեզ ձանձրացրել է թեփը, ապա իմբիրը կմաքրի գլխամաշկը:

Դիմակ մաշկի համար

Այսպիսի դիմակները կօգնեն պայքարել ծերության դեմ:

Կես թեյիգդալ քերած իմբիրը օրը երկու անգամ քսեք դեմքին: Պարբերաբար ամեն առավոտ իմբիրով թեյ խմեք և կզգաք մաշկի թարմությունը:




Լրահոս