Բարսեղ Բեգլարյանի ընկերությանը դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք են առաջադրում բռնությամբ ինքնիրավչության մեջ, դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցերն է բավարարում:

Մասնավորապես, 2017 թվականին ՍՊԸ-ի աշխատակից Արմեն Խալաթյանը դիմել էր դատարան եւ պահանջում է, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ն վճարի իր աշխատավարձը: Արդյունքում, 2018 թվականի հունիսին դատարանը որոշել է «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ից հօգուտ Արմեն Խալաթյանի բռնագանձել 445 հազար 410 դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար, ինչպես նաեւ 196 հազար 685 դրամ դրամ` որպես չվճարված աշխատավարձից բացի վերջնահաշվարկի այլ գումար:




Լրահոս