«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ ԳՄ անդամ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք վերլուծել են, թե ինչն էր պատճառը, որ բնակչությունը դուրս եկավ փողոց եւ մերժեց ՀՀԿ-ին: «Բնականաբար, վերլուծել ենք, բայց դա չի նշանակում, որ վերլուծությունը պետք է լինի հրապարակային այս փուլում»: Թե կոնկրետ որ սխալները հանգեցրին դրան, Հարությունյանը չցանկացավ մանրամասնել. «Այս փուլում մենք դեռեւս պատրաստ չենք դա ներկայացնելու հրապարակային: Բայց կարծում եմ` ինչ-որ մի պահ կգա, եւ մենք կներկայացնենք, թե ինչ սխալներ եղան»:
Այն, որ այս պահին ՀՀԿ-ականները եւ ՀՀԿ-ի հետ կապ ունեցող մարդիկ են բերման ենթարկվում, դա ինչպես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա, ասաց. «Բնականաբար, ինչ-որ ձեւով կարող է ազդել»: Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ շանսերին, Հարությունյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, բնականաբար, պետք է ներկայացնի թե՛ իր վերլուծությունը, թե՛ տեսլականը, թե՛ այն ուղին, որով պատրաստվում է շարժվել առաջ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան