Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը կալանքից ազատ է արձակվել: Նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը:


























































































