ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն ArmLur.am-ի հետ զրույցում բնական համարեց, որ շարունակվում է ՀՀԿ-ից դուրս գալու պրոցեսը: Նրա խոսքով, երբ իշխանություն չես, կողքիցդ հեռանում են:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբայրների ընտանիքների մասին բացահայտումներին` նա նշեց, թե վերջնական գնահատական են տալու իրավապահները: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե մինչև հիմա էլ չի հավատում, այդ պատճառով կսպասի իրավապահների գնահատականներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: