ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. «Ամարասի» չորս հարյուր սաները` հաշվետու համերգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակական թատրոնում տեղի ունեցավ «Ամարաս» պարային համույթի՝ «Ամարասի գանձերը» պարային ներկայացումը: Ներկայացման մեջ ներգրաված էր մոտ չորս հարյուր հոգի:

Գեղարվեստական ղեկավարը Վիկա Մարտիրոսյանն է, ներկայացման ռեժիսորը Կարո Նաղդալյանն է:

Արդեն տասնհինգ տարուց ավելի է՝ Վիկան ունի իր պարուսույցները, և «Ամարասի գանձերը» պարային ներկայացման մեջ կային նաև նրանց բեմադրությունները:

«Ամարասն» այն եզակի պարային համույթներից է, ով, բացի հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելուց, ներկայացնում է նաև հաշվետու տեսահոլովակներ:

«Այս պահի դրությամբ չորս հարյուր սան ունենալն ամենագլխավորն է, որը, իհարկե, շատ պարտավորեցնող է: Ես կրթում եմ սերունդներ, որոնց հանձնում եմ բոլոր պետական կոլեկտիվներին․ դրանից ես ինձ շատ լավ եմ զգում»,- ասում է Վիկա Մարտիրոսյանը:




Լրահոս