Փաշինյանը շնորհավորեց Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի առթիվ. հանդիպումը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հուլիսի 11-ին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյանի հետ հանդիպման առնչությամբ և նշեց, որ առաջիկայում կհանդիպեն արդեն Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն բոլոր պետությունների համար:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորեց Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, որն անցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Նշենք, որ սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս