ՀԻՄԱ 2008-Ը ՉԷ. ՇԱՏ ՋՐԵՐ ԵՆ ՀՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց «Սարդարապատ» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի հետ -Պարո՛ն Սէֆիլյան, ինչպե՞ս կբնութագրեիք այսօր` մարտի 9-ին, Հայաստանում տիրող վիճակը` տնտեսական, քաղաքական, բարոյական:-Այսօրը շատ բանով չի տարբերվում երեկվանից եւ անցած ամիսներից: Տարբերությունն այն  է, որ օր օրի վիճակը կտրուկ դեպի վատն է գնում: Եւ մեր համոզմամբ, եթե մենք` հայերս, մոտիկ ապագայում խելքներս գլուխներս չհավաքենք եւ չփորձենք տեր կանգնել մեր երկրին, այն մեր ձեռքից բառի բուն իմաստով կգնա:Այսօր գլխավոր խնդիրը ներքին իրավիճակն է: Մեր ժողովրդի մոտ պետք է լինի մեկ օրակարգ, որը հետեւյալն է. հնարավորինս կարճ ժամկետում մեր հայրենիքում ձեւավորել այնպիսի կառավարման համակարգ, որի արդյունքում մոտ առաջիկայում  մարդկանց կենցաղն ու առօրյան, այսպես ասած, մինիմալ վիճակի հասնի, եւ ստիպված չինեն  լքել իրենց հայրենիքը: -ՌԴ իշխանությունների կողմից իրականացվող «Համերկրացի» ծրագիրը,որով խրախուսվում է արտագաղթը Հայաստանից, շարունակվո՞ւմ է, եւ Ձեր կարծիքով այս ծրագրի հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված:-Հերթերը ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Երեւանում ամենօրյա են: Եթե կարժ ժամանակում այս ընթացքը չդադարեցնենք, մենք կորցնելու ենք  ամեն ինչ: Իսկ թե դա ի՞նչ նախագիծ է, կարծում եմ, որ այսօրվա ռեժիմին դա ձեռք է տալիս: Այսինքն` մինչեւ ընտրությունները մի քանի հարյուր հազար մարդ պակաս որ լինի, իրենց վերարտադրվելն ավելի կհեշտանա: Սակայն, եթե ես սխալվում եմ, եւ համարենք, որ իշխանությունները չէին ուզում, որ այդպես լիներ, միեւնույն է, նրանք  ռուսական որեւէ ծրագրի «ոչ» ասելու ունակ չեն:-Մտավախութուն չկա՞, որ իրավիճակը սոցիալական առումով կլիցքաթափվի, երբ, ինչպես պատկերավոր արտահայտվել էր Վանո Սիրադեղյանը, խոտը դուրս կգա:  -Ներքին պայթյունավտանգ իրավիճակը ավելի լարված է այս օրերին: Առնվազն վերջին մեկ ամիսը: Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ երկրում սոցիալական վիճակը կտրուկ  վատթարանում է, այստեղ առկա է նաեւ  արաբական երկրների հեղափոխությունների գործոնը, որն արդեն հասել է մեզ մոտ: Այս իմաստով իրավիճակն ավելի լարված է, եւ մեր ժողովուրդն ավելի գրգռված է:  -Իսկ իշխանությունը ռեսուրսներ ունի՞ մնալու կամ այդ ամենը թույլ չտալու: Ինչ-որ օրենքներ են մտմտում` գնաճը զսպել, օլիգարխներին են ուզում սանձել: -Այս իշխանությունը լուրջ փոփոխությունների գնացողը չի: Եվ ոչ միայն այն պատճառով, որ չեն կարող, այլեւ այն պատճառով,  որ ցանկություն  չունեն: Եվ ես համոզված եմ` չեն էլ ունենա: Կարող են ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ իրականացնել: Սակայն նորից ուզում եմ հիշեցնել, որ դիկտատուրաների մոտ չի լինում վատից դեպի մի քիչ լավը ընթացք: Եթե ուսումնասիրենք պատմությունը, բոլորս էլ կտեսնենք, որ ընթացքը եղել է միշտ վատից  վատթարագույն ե՛վ կադրային, ե՛ւ ծրագրային քաղաքականության, ե՛ւ ժողովրդին կեղեքելու իմաստով: Այսինքն` նրանք երբեք չեն հագենալու ժողովրդին կեղեքելուց եւ երկիրը թալանելուց: -Եթե անգամ դա սպառնում է իրենց իսկ իշխանությա՞նը:-Դա այդպես է: Մինչեւ վերջին օրը նույն հարցը կարող էիք տալ Մուբարաքին: Նա երբեք չէր կասկածում, որ կարող է գահընկեց լինել: Այսինքն` դիկտատորների հոգեբանությունն ուրիշ է, այնքան կտրված է լինում իրականությունից, որ նրանց վրա ոչ մի խորհուրդ, հորդոր    ազդեցություն չեն թողնում: Նույնն էլ լինելու է մեզ մոտ: Բայց քանի որ այստեղ ընդդիմադիր շրջանակները ճիշտ մարտավարական  եւ ռազմավարական ընթացքի մեջ չեն, այս իմաստով մեր ռեժիմը տակավին ունի ժամանակ շահելու ու եւս մի փոքր սեփական  իշխանությունը երկարաձգելու հնարավորություն: Սակայն հիմնավոր իմաստով, կարծում եմ, որ նրանք վերջացած են: Եվ ուշ թե շուտ կգտնվի մեր ժողովրդին կազմակերպող եւ առաջնորդող  խումբ:-Հասկանում եմ`  «ռազմավարական սխալ ընթացք» ասելով ում նկատի ունեք, սակայն հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը վերջնագիր է ներկայացրել: Դուք Ձեր` քաղաքացիական անհնազանդության մասին հայտնի դիրքորոշումն ունեք, մինչդեռ կա նաեւ ՀԱԿ-ից առավել չափավոր դիրքորոշում ակնկալող շերտ` ըստ որի այդ վերջնագրով Կոնգրեսը մտնում է փակուղի:  Եթե նրանց պահանջները չկատարվեն, ի՞նչ է լինելու այդ դեպքում: -Այսօր մենք չենք գտնվում 2008 թվականի մարտի 1-ին հաջորդող օրերում: Անցել է 3 տարի, եւ շատ ջրեր են հոսել: Եթե ժամանակին մենք հանուն փոփոխության օժանդակել ենք այս կամ այն գործչին, այժմ իրավիճակը տարբեր է: Այժմ մենք` «Սարդարապատ»-ը, պայման ենք դնում` փոփոխությունը պետք է լինի հիմնավոր, պետք է լինի համակարգային, ոչ թե սոսկ իշխանափոխություն, եւ այս  ամենն իրականացնելու համար դրան պետք է նախապատրաստվել հայեցակարգային-ծրագրային եւ կադրային իմաստով: Այս ամբողջը Կոնգրեսի շրջանակներում տեղի չի ունենում, եւ այդ պատճառով մենք որեւէ դրական ակնկալիք չունենք: Եվ վստահ եմ, որ ինչ-որ ժամանակ հետո մենք պատրաստ ենք լինելու այդ ամենն ինքնուրույն իրագործել: Սակայն այժմ կան ուժեր, որոնց պոտենցիալը եթե մեկտեղվեր, պրոցեսները կարելի էր արագացնել: Սա է մեր ասածը:-Այսինքն` Դուք մարտի 17-ի հանրահավաքից ակնկալիք չունե՞ք:-Ոչ: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս