«Փաստ» թերթը գրում է․ «Հունիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում նշանակված Արմեն Ղազարյանին է պատկանում «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենա, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում:
Բացի դրանից, Ղազարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 3 միլիոն 200 հազար, 400 հազար ու 6433 դրամ:
Դրամական միջոցները հետևյալ պատկերն ունեն՝ 2 միլիոն 600 հազար դրամ, 3 հազար եվրո ու 500 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 944 հազար դրամ, որից 824 հազար, 1 միլիոն 457 հազար և 802 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 508 հազար և 352 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտն է:
Ղազարյանը մասնագիտությամբ քաղաքագետ է: 2015թ.–ից քաղաքագիտական գիտությունների թեկնածու է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: