Armenian text to speach

Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առաջկա օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից կազատի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին․ քաղաքական որոշումը կայացված է վարչապետ-նախարար մակարդակում։

«Իրավական» հիմնավորումը ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն են, որոնց նախարարը ձեռնամուխ էր եղել նշանակվելու պահից եւ ինչի մասին 2 օր առաջ խոսել է ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով խախտումների չափը՝ 1 մլրդ դրամ։

Նոր տնօրենը, ասում են, Թորոսյանի շրջապատից է լինելու, բայց անունը դեռ չեն հայտնում»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս