Զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար գումար վերցնելու փորձի կասկածանքով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել են զինկոմները: Մասնավորապես, երեկ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Մարտունու զինկոմիսարիատում, նաեւ ավելի ուշ բերման է ենթարկել զինկոմ Գարիկ Առաքելյանին: Ըստ շրջանառվող լուրերի` զինկոմին բերման են ենթարկել զինակոչիկին զինծառայությունից ազատելու համար կլորիկ գումար վերցնելու փորձի կասկածանքով:

Ավելին` Առաքելյանից բացի ԱԱԾ-ն բերման է ենթարկել այլ անձանց եւս, որոնք կապ են ունեցել այդ ամենի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել հայաստանյան մյուս զինկոմներում եւս, մանավանդ, երբ այս օրերին մեկնարկել է ամառային զորակոչը: Իրավապահները խիստ հսկողություն են իրականացնում բոլոր զինկոմներում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումները զսպելու համար»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս