Ըստ Արմեն Ռուստամյանի, մարտի 1-ի գործողությունների համար խորհրդարանն ու 2008թ. դրանում ընդգրկված ուժերը պատասխանատվություն չեն կրում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելը եղել է անհրաժեշտություն: Միաժամանակ նա պնդել է, որ մարտի 1-ի գործողությունների համար խորհրդարանն ու 2008թ. դրանում ընդգրկված ուժերը պատասխանատվություն չեն կրում: «Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել: Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետեւ կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել: Կարգավորման մասին է արտակարգ դրությունը, ոչ թե հաշվեհարդարի: Մնացած գործողությունների համար Ազգային ժողովը չի պատասխան տալիս: Քաղաքական ուժերը որեւէ առնչություն չեն ունեցել դրա հետ, Դաշնակցությունը հատկապես»: Այնուամենայնիվ, Ռուստամյանը պնդել է, որ իրենք ողջունում են ցանկացած բացահայտում. «Միայն թե դա պետք է տեղի ունենա` իրավական նորմերը պահպանելով»,- ասել է նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս