Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի առաջարկներ են ստացել առաջինից երկրորդ ընթերցմամբ ընկած ժամանակահատվածում:
Բանավոր առաջարկ է եղել ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի կողմից, ներառվել է համաներման ակտի նախագծում: «Որպեսզի համաներումը տարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, սակայն հետևյալ կերպ, այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած:
Մանրամասները` տեսանյութում