Ազգային ժողովն իր նախկին ոճը չի փոխել անգամ թավշյա հեղափոխությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ երեկվա արտահերթ նիստն անցավ նախկինների նմանությամբ կիսադատարկ դահլիճում: Նախագծերի քննարկումների ժամանակ պատգամավորներից հատուկենտ մարդիկ էին դահլիճում ներկա, հարց տալիս, փորձում ելույթ ունենալ: Նրանք գերադասում էին դահլիճ մտնել օրինագծերի քվեարկությանը մասնակցելու համար։

Պատահական չէ, որ գրանցվել էր 105 պատգամավորից 76-ը, քվեարկություններին մասնակցում էին առավելագույնը 70-72-ը: Փաստորեն, պետք է արձանագրենք, որ Ազգային ժողովն իր նախկին ոճը չի փոխել անգամ թավշյա հեղափոխությունից հետո:




Լրահոս