ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի դադարում զարմացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն վաճառքի է հանել նորածնի, կանացի եւ տղամարդու շապիկներ, նորածնի բոդիներ, ներքնաշապիկ, կոմբինիզոն:
ԴԱՀԿ-ն անգամ աճուրդի է հանել մանկական գիշերազգեստներ` պիժամոներ, որոնք 116 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով` 130 հազար 500 դրամ: Իսկ ահա նորածնի կիսաթեւ, բամբակե գործվածքից նոր բոդիները 191 հատ են, եւ ընդհանուր գինը կազմում է ավելի քան 107 հազար դրամ:
Այսինքն նորածնի մեկ հատ բոդին ԴԱՀԿ-ն վաճառում է 560 դրամով:
Իսկ ահա կանացի շապիկի մեկ հատն արժե 1050 դրամ, բայց ԴԱՀԿ-ն դրանցից վաճառքի է հանել 410 հատ: