Beeline Ստարտափ Ինկուբատորը հայկական ստարտափներին ներկայացրեց բիզնես հրեշտակների ցանցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BeelineՍտարտափԻնկուբատորում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանում գործող բիզնես հրեշտակների ցանցին։

Այդ ցանցն իրենից ներկայացնում է ներդրողների և ձեռնարկությունների միավորում, ովքեր ֆինանսական միջոցներից բացի ստարտափների և սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են նաև այլ անհրաժեշտ ռեսուրսներ և ուղղակի դրական օրինակ են ծառայում նրանց համար:

Միջոցառման խոսնակներ՝ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանի ստարտափ ակադեմիայի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը  և SprintCrowdfunders’ Fund-ի ղեկավար Կարեն Վարդանյանը ներկայացրեցին այս տեսակ ներդրումների առավելություններն ու հնարավորությունները, ինչպես նաև հուշեցինհանդիպման մասնակիցներին, թե ինչպես կարելի է դիմել բիզնես հրեշտակների օգնությանը։

«Բիզնես հրեշտակների հետ համագործակցությունը շատ տարածված և հաջողված աշխատանքի մեթոդ է աշխարհում, և մենք ցանկանում ենք լավագույն միջազգային փորձը հնարավորինս հասանելի դարձնել հայկական ստարտափների համար։ Հուսով եմ, այսօրվա մասնակիցներն այսօր ստացված տեղեկությունները կկարողանան ապագայում օգտագործել իրենց ստարտափները հաջողության հասցնելու համար», – նշեց Հայաստանում BeelineԳլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

BeelineՍտարտափԻնկուբատորն այս հանդիպումը կազմակերպել էր իր ռեզիդենտ ստարտափների, պոտենցիալ ռեզիդենտների և բոլոր հետաքրքրվողների տեղեկացվածության բարձրացման նպատակով:




Լրահոս