ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն:
«Այսօր ընդունեցի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում քննարկեցինք նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև՝ ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը:
Մասնավորապես քննարկման առարկա դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ աջակցությունը գործընթացի կազմակերպման ու անցկացման համար»,- հայտնել է Արարատ Միրզոյանը: