Այսօր ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը: Աննա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է երկու ամիս առաջ, երբ ինքը հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և զգացել, որ հասարակությունն իրենից այլ պահանջ ունի` որպես վարչապետի տիկնոջ: Հիմնադրամի բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր։
Մանրամասները՝ տեսանյութում