Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսները տեղափոխում են Կիպրոս․ զբաղված են փաստաթղթային հարցերով․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները՝ եղբայրը, հայրը, վերջին քաղաքական իրադարձություններից հետո փորձում են իրենց բիզնեսները, նաեւ կապիտալը տեղափոխել Կիպրոս: Ըստ որոշ տեղեկությունների` այս օրերին նրանք զբաղված են փաստաթղթերը կարգի բերելու գործընթացքով, որպեսզի հնարավորինս արագացնեն պրոցեսը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ից, Կարապետյանի շրջապատից, բայց ապարդյուն. նրանք գերադասեցին լռել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս