ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բիզնեսմեն կաթողիկո′ս, հեռացի′ր». բախում Մայր Աթոռում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր շարունակում են ակցիաներ իրականացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով, զրպարտություն են համարում այն, որ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետը և Գևորգ սրբազան Սարոյանն իրենց աղանդավորներ են անվանել:

«Աղանդն այն խումբն է, կամ աղանդավորն այն անհատն է, որը չի ընդունում Հավատո հանգանակի բազմաթիվ դրույթներից թեկուզ մեկն ու մեկը կամ մի քանիսը, օրինակ՝ Քրիստոսի կամ Սուրբ Հոգու աստվածությունը, հավիտենական կյանքը, մեղքերի թողությունը և այլն։ Դուք երբևիցե մեր ելույթներում հանդիպե՞լ եք թեկուզ մեկ նման փաստի, ինչի՞ եք ստում: Չե՞ք ամաչում ստելուց»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս