Ի գիտություն ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների
Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ին զանգվածային լրատվամիջոցների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում է այցելություն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2՝ Աշտարակ-Թալին և Տրանշ 3՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ: Դուք հնարավորություն կունենանք այցելելու շինտեղամասեր, ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին, ստանալու շինարարության հետ կապված ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի մամուլի ասուլիսը։
Նախարարը կներկայացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» մանրամասները, կպատասխանի լրագրողների հարցերին։
Մամուլի ասուլիսին ներկա կլինեն նաև շինարարներ, ինժեներներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կմանրամասնեն ու պարզաբանումներ կտան մասնագիտական բոլոր հարցադրումներին:
Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև բոլոր ցանկացողներին խնդրում ենք (տրանսպորտային փոխադրումը կազմակերպելու նպատակով) մինչև հուլիսի 16-ը՝ ժամը 15:00-ն գրանցվել՝ զանգահարելով 010-59-01-47, 077-20-60-38 և 043-32-23-33 հեռախոսահամարներով։
Մեկնումը՝ հուլիսի 18-ին՝ ժամը 10.00, Հանրապետության հրապարակից՝ «Հայփոստի» բաժանմունքի մոտից:
***
Հուլիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Միանաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը, հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը, որմնանկարների վերականգնող մասնագիտացված խմբի անդամներ Արեգ Պետրոսյանը և Վահագ Ջիվանյանը:
ԹԵՄԱ՝ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են. բացակայում է պետական աջակցությունը. «Միանաս Ավետիսյան» հիմնադրամը խնդրով դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարին ՝ մինչ օրս հարցը մնացել է անարձագանք:
***
Հուլիսի 18-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ Նոր Հայաստանի հասարակական-քաղաքական իրողություններն ու մարտահրավերները: