Հայաստանում աղի արտադրության ծավալների ռեկորդային անկում է գրանցվել: Վիճակագրական կոմիտեի տվյալներից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ եթե 2017թ. հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 12.7 հազար տոննա աղ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները կազմել են 8.2 տոննա: Ասել է, թե աղի արտադրությունը նվազել է 35.7 տոկոսով:
Դժվար է միանշանակ ասել՝ ինչն է այս պատկերի պատճառը. չի բացառվում` սա եղել է ներկրման ծավալների բարձրացման հաշվին, երբ բնակչությունը գերադասել է օգտվել այլ երկրի արտադրանքից: