ՀՀԿ-ի հետ, բայց ՀՀԿ-ից անկախ. Ենոք Ազարյանի տարօրինակ քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեանի ավագանու նիստում որոշում կայացվեց, որ քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հուլիսի 16-ին, եւ այդ որոշումն ընդունվեց կողմ 34, դեմ 11 եւ 1 ձեռնպահ ձայներով: Դե իհարկե կողմ էին ՀՀԿ անդամները: Սակայն պարզվում է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանն այդ որոշմանը ձեռնպահ է քվեարկել: Սակայն ոչ միայն այդ: Պարզվում է` նա նաեւ ձեռնպահ է քվեարկել «Ելք»-ի առաջարկին, որով վերջիններս հորդորում էին ըւնտրութւյուններն անցկացնել օգոստոսի 8-ին: Մինչ քվեարկությունն Ազարյանը լրագրողների հետ զրույցում նշում էր, թե վստահության դեֆիցիտ է եղել Տարոն Մարգարյանի հանդեպ, կա նաեւ այժմ ավագանու հանդեպ, եւ ճիշտ է արտահերթ ընտրությունների անցկացումը:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ազարյանը 2005 թ. ընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ: 2008-ից մինչ օրս հանդիսանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն եւ ավագանու անդամ է արդեն երրորդ անգամ անընդմեջ` 2009 թվականից սկսած: Եւ որ հետաքրքիր է, նա ՀՀԿ-ական չէ, անկուսակցական է:




Լրահոս