Լոռիում կրքերը չեն հանդարտվում. ինչ է կատարվում մարզպետի ու փոխմարզպետների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ, ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանի եւ նրա տեղակալ ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

«Իմ տրամադրության տակ կրկին 2 բաժին է, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից ինձ վստահվել է միայն առողջապահության բաժինը: Մյուս փոխմարզպետ Արամ Խաչատրյանին 4 բաժին է վստահվել , 3-րդ փոխմարզպետին միանգամից 3 վարչություն է տրվել իր բաժիններով եւ կրկին միանձնյա որոշումով, առանց մեր հետ խորհրդակցելու, որը գործընկերային կամ աշխատանքային մթնոլորտին չի նպաստում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Անդրեյ Ղուկասյանը:Մարզպետ Հրանտ Մարգարյանն ի սկզբանե չթաքցրեց իր վրդովմունքը , որ միանգամից երկու ՔՊ-ական փոխմարզպետ էր նշանակվել: Հարցին, թե արդյոք կուսակցական պատկանելությունն է ազդում այդքան քիչ բաժինների վստահությունը, եւ խուսափում է վերահսկող աչքից, Ղուկասյանը պատասխանեց. «Մարզպետի հետ հանդիպման ընթացքում խոսակցությունները եղել են միայն աշխատանքային ոլորտների բաժանման մասին եւ առաջարկները վերանայելու, քննարկելու ու փոփոխելու, մնացել են անհաղորդ»:

Ա.Ղուկասյանը նշում է, որ անձնական խնդիր չկա: Աշխատանքային հարցերում էլ շփման սահմանափակում չկա, բայց նման քայլերը աշխատանքային գործընթացին չեն նպաստում. «Մենք իրար հետ շփվելու ենք օրենքի սահմաններում, կապ չունի մարզպետի անձը: Դրանք հարցեր են, որ ժամանակ են պահանմջում: Ամեն դեպքում ես պետք է աշխատեմ բծախնդրությամբ, մյուս բաժիններում էլ կաշկանդվածություն չունեմ, ինչ խնդիրր էլ որ լինի, դրանցով կզբաղվեմ իմ ուժերի ներածի չափով եւ անպայման յուրաքանչյուր խախտում բարձրաձայնելու եմ, որ կանխվեն այն գործելաոճը, որ գրանցվեց առողջապահական հիմնարկներում: Սպիտակի հիվանդանոցի տնօրենին այլեւս պաշտոնանկ անելու վտանգ չի սպառնում:

Հարցը բարձրացնելուց հետո այդ գործընթացները որոշ չափով դադարեցված են, եւ ամեն ինչ անելու ենք, որ ոչ մեկ նման խնդրի չբախվի, միշտ պետք է զգույշ ու աչալուրջ լինենք»:

Ա.Ղուկասյան մեկ այլ մտահոգություն ուներ. մարզպետի որոշմամբ մարզի Սպիտակի Ստեփանավանի , Թումանյանի տարածքային սոցիալական կենտրոններում պետի պաշտոնակատար նշանակված անձինք հետաքրքիր զուգադիպությամբ ԲՀԿ-ականներ են: Հաջորդ մտահոգությունը Ալավերդու եւ Սպիտակի տարածքային սոցիալական կենտրոնների ղեկավարների նախկինից եկած գործելաոճն է. «Քաղաքացիներից դժգոհություն կա, թե Ալավերդու սոցիալական պետի պաշտոնակատար Գագիկ Էվոյանը 7 անգամ ընտրվել է ավագանու անդամ եւ իր տարածաշրջանում հայտնի ընտրակեղծարար է: Սպիտակի ծառայության պետի պաշտոնակատար Վահե Ղոչիկյանը Վանիկ Ասատրյանի թիմից է, իր քաղաքապետ եղած ժամանակ աշխատակազմի ղեկավար է աշխատել»:

Նելլի Դավթյան
Վանաձոր




Լրահոս