Տոտենհեմը պատրաստ է իր ֆուտբոլիստին վաճառել ՄՅՈւ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը կարող է հեռանալ ակումբից,հայտնում է Daily Mail-ը:

29-ամյա պաշտպանի պայմանագիրը լրանալուն մոտ է, իսկ ակումբը չի ցանականում ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով բաց թողնել ֆուտբոլիստին: Լոնդոնցիները պատրաստ են բելգիացուն վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին» 60 միլիոն ֆունտի դիմաց:Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ԱԱ-2018-ի ավարտից հետո, երբ ֆուտբոլիստը կլքի Բելգիայի հավաքականի ճամբարը:

Հիշեցնենք, որ Տոբի Ալդերվեյրելդը Բելգիայի հավաքականի հետ մասնկացում է ԱԱ-2018-ին, որի շրջանականերում վաղը 3-րդ տեղի համար պայքարում կմրցի անգլիացիների դեմ:




Լրահոս